Նկարչի մասին

Գարրի Արզումանյանը հայ նկարիչ է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ծովանկարիչների միության անդամ և ԱՄՆ Ազգային Յուղաներկ և Ակրիլ նյութերով Ստեղծագործողների Միության անդամ, ով աշխատում է հիմնականում Մեջիք Ռեալիզմ ժանրում:
Ամենանորարար ծովանկարիչներից է, ով ստեղծում է ժամանակակից ծովանկարներ՝ սինթեզելով ժամանակակից արվեստը դասական բազմաշերտ ծովանկարի հետ: Ինքն իր նկարներն անվանում է ժամանակակից ծովանկարներ՝ քանի որ ստեղծագործելով ժամանակակից ոճով՝ նա մնում է հավատարիմ դասական ծովանկարի հիմնական սկզբունքներին:

Ավարտել է գեղարվեստի դպրոցը, Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, այնուհետև Լոնդոնի Արտ Քոլեջի լենդսքեյփի (բնանկար) բաժինը:

1994-ից առ այօր ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ, նաև բազմաթիվ խմբային ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Մեծ Բրիտանիայում ,Իտալիայում, Ավստրալիայում, Հնդկատանում, Սլովենիայում, Սերբիայում, Բելառուսում և Հայրենիքում: Նրա նկարները գտնվում են ԱՄՆ-ի Էդիսոն Արտ Գալլերիի և Ավտրալիայի Դոմ Գալլերիի հավաքածուներում:

This entry was posted in Без рубрики. Bookmark the permalink.

Добавить комментарий