Ցուցահանդեսներ

  1. 1996 – Անհատական ցուցահանդես Կապան, Հայաստան
  2. 1996 – Պատանի նկարիչների փառատոն, Կապան, Հայաստան
  3. 1998 Պատանի նկարիչների փառատոն, Կապան, Հայաստան
  4. 2014 – Անհատական ցուցահանդես ՛՛Բաց Արվեստանոցներ՛՛,Երևան,Հայաստան
  5. 2014 – առ  այսօր —  մշտական ցուցադրություն«Վերնիսաժ» , Երևան,Հայաստան
  6. 2015 – ցուցահանդես-վաճառք “ԱրտԷքսպո ”, 02.2016 – “Ցողիկ”ցուցասրահ, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
  7. 2016 – Միջազգային արտ ցուցահանդես“Ապագայի Արվեստ”,Մինսկ, Բելառուս
  8. 2016 – Միջազգային ցուցահանդես Մոնդիալ Արտ Ակադեմիա 2016
  9. 2016- Ամերակյան NOAPS Ազգային Ակրիլ և Յուղաներկ տեխնիկայի նկարիչների միության ցուցահանդես Գարուն 2016, 150 լավագույն նկարիչների ցուցադրություն .
  10. 2016- Արվեստի շաբաթ Մոսկվայում , Միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Նկարիչների Կենտրոնական Տուն, Կրիմսկի վալ 10
  11. 2016 – Չելսի միջազգային ցուցահանդես , 530 West 25th փող, Նյու Յորք
  12. 2016 – Պրեմիո Կոմբատ 2016, Լիվորնո, Իտալիա
  13. 2016 – 06.2016 Արվեստի շաբաթ Սլովենիայում ,միջազգային Արտ-ցուցահանդես,Լյուբլյանա,Սլովենիա
  14. 2016 Արվեստի շաբաթ Սերբիայում ,միջազգային Արտ-ցուցահանդես
  15. 2016 – Արտ Ֆեստ 2016 ամենամյա արտ-փառատոն , Երևան, Հայաստան
  16. 2016 – Celeste Prize օնլայն աչտ-մրցույթ
  17. 2016– Ամենամյա ցուցահանդես“ Բեստ օֆ Ամերիկա ” , Էդիսոն Արտ Գալլերի, ԱՄՆ,Օրլեանս, Մասաչուսեթս
  18. 2016 – Եզրափակչի մասնակից Fusion Art Waterscapes 2016 Ծովանկարի մրցույթ-փառատոն
  19. 10-2016- Water Exhibition Award — Focus Point Shape International Art Gallery, Լավագույն ծովանկարի մրցանակ, 2-րդ մրցանակ
  20. 10-2016 – Եզրափակչի մասնակից Լաբվագույն Ծովային Տեսարանի ամենամյա մրցանակաբաշխություն Mission to Seafarers Art Prize Maritime 2016 ,717 Flinders str. Դոքլանդս, Մելբուրն, Ավստրալիա

 

 

Երիտասարդ տաղանդներ. Գարրի Վանյայի Արզումանյան

150748_690647751057764_4600005889198413588_nԳարրի Վանյայի Արզումանյան, ծնվել է 1986թ. մայիսի 2-ին, Կապան քաղաքում: 2003-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, որն ավարտել է 2008-ին և աշխատանքի է անցել իր մասնագիտությամբ: Սրանք թվեր ու գրանցված փաստեր են Գարրիի կենսագրությունից, իսկ մարդու կենսագրության խոսուն էջերը նրա ներաշխարհի գանձերն են, նրա հոգու հարստությունը, որը Գարրի Արզումանյանի դեպքում ավելի քան խոսուն է:

Փոքրիկ տղան երազում էր ունենալ Այվազովսկու ծովանկարների ալբոմը և չէր էլ պատկերացնում, որ մայրը մի օր տուն կմտնի՝ իր երազանքը ձեռքին. փոքրիկի մեծ երազանքն արդեն իրականություն էր:

…Այվազովսկու կտավներով, ծովանկարներով հիացած՝ Գարրին չէր էլ կարող պատկերացնել, որ նկարչությունը դառնալու է իր հետագա ամբողջ կյանքի անդավաճան ուղեկիցն ու ուղենիշը, իր զգայական աշխարհի բարձրակետը, իր աշխարհընկալման, աշխարհաճանաչության տիեզերքը ու տիեզերքից Անդինը…

Մանուկ Գարրին նկարում էր հայրենի լեռնաշխարհը, նկարում էր այն, ինչ թելադրում էր հոգին: 10 տարեկան էր, երբ դադարեց նկարել… Գուցե այդ դադարն էլ իր իմաստն ուներ, գուցե այդ ընթացքն ամբարելու, զգացածն ու տեսածը հասունացնելու ժամանակի խորհուրդն էր…

Եվ այդպես էր. 2014 թվականից նա կրկին սկսում է նկարել:  Իմպրեսիոնիզմի, ռեալիզմի ու մոդեռնիզմի ժանրերով ստեղծագորող նկարչի գործերում թագավորում է գույների գերիշխանությունը: Տպավորված լինելով Այվազովսկու նման մեծության գործերով՝ Գարրի Արզումանյանն ինքն իրեն խոստովանում է. «Ինձ համար մեծություն է Այվազովսկին, նրա տեխնիկան օգտագործելն անարգանք եմ համարում նրա մեծության հանդեպ: Միևնույն է, ոչ մեկը նրանից ավելի լավ բան չի կարող անել»:

Ահա նկարչի-մարդու ստեղծագործական կյանքի ազնիվ բանաձևը: Մեկ անհատական ցուցահանդես և մեկ մասնակցություն Սանկտ Պետերբուրգում անցկացված խմբային ցուցահանդեսում, իսկ այս տարվա օգոստոս ամսին մասնակցություն Պեկինում կայանալիք ցուևցահանդեսին. ահա Գարրիի նկարների անցած ճանապարհները: Նրա նկարների մասին դրական կարծիքներ են հայտնել ծովանկարիչներ Բայրոն Պիքերինգը, Կառլոս Կիրովսկին, Սերգեյ Օվչարովը: Նրա նկարները ցուցադրվել են Վերնիսաժում: Թվով 25 աշխատանքներ գտնվում են անհատական հավաքածուներում, արտերկրում՝ ԱՄՆ-ում (Նյու Յորք, Ատլանտա, Սան Ֆրանցիսկո), Իտալիայում, Հնդկաստանում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Իսրայելում, ՌԴ-ում: Գարրի Արզումանյանի նկարների հիմնական թեման Հայկական լեռնաշխարհն է, հայոց լեռներն ու ժայռերը, առանձնապես՝ ժայռերը: Կարևոր տեղ է գրավում ճանապարհը, ճանապարհ գնացող միայնակ անցորդը… Կյանքի իմաստը, անցածն ու միայնության գաղափարը և, առհասարակ, Արարչաստեղծ Կյանք-երևույթը նկարչի կենսափիլիսոփայության խտացումներն են, որոնք նրա վրձնի տակ նոր գույն, նոր լուծում են ստանում և նոր մտորումների տեղիք են տալիս: Եթե մարդը, կյանքը, աշխարհը տեսանելի են նկարչին, նրա հետ են, նրա կողքին, ապա ծովին մոտ չմեծացած նկարիչը զարմանալիորեն նաև հրաշալի ծովանկարների հեղինակ է. գուցե ծով-երազը, ծով-հեքիաթն ավելին է, քան իրականությո՞ւնը…

Երիտասարդ նկարիչը հենց ինքն է իր նկարների այն միայնակ ճամփորդն, ով փորձում է գտնել երկրի ու երկնի առեղծվածը, գտնել աշխարհի բոլոր ճանապարհների հատման կետը, գտնել ու պահել, պահպանել իր երազների գույները՝ դրանք հանձնելով ժամանակի դատին:

Կարինե  Ավագյան

Նյութը՝ hayernaysor.am-ի։

«Բաց արվեստանոցներ» շարքի առաջին ցուցահանդեսը

Երևանում անցկացվեց «Բաց արվեստանոցներ» շարքի առաջին ցուցահանդեսը: Ներկայացված էին Գարրի Արզումանյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը բացօթյա էր՝ սթրիթ-արտ ֆորմատով. այցելուները նույնպես տեղում նկարում էին:

Կազմապերպիչներից քանդակագործ Արթուր Գևորգյանի խոսքերով՝ արվեստը ներքաշվել է ինչ-որ փակ տարածքներ. թանգարանները դրա վառ ապացույցն են և վերջին 50 տարիների ընթացքում փորձ է արվում դուրս բերել այդտեղից թանգարանային արժեքները:

«Կարևոր է, որ այն ինչ արժեք է համարվում, չմոռանանք, այլ սարքենք մի սովորական բան, որը կարելի կլինի ուղղակի գնալ նայել, հաղորդակցվել»,- ասաց Արթուր Գևորգյանը:

harry_arzumanyan_01
Քանդակագործի դիտարկմամբ հայաստանյան պայմաններում արվեստագետի և հասարակության կապը կայանում էր ցուցահանդես առ ցուցահանդես, ինչն էլ ժամանակի ընթացքում ընդունել է ցուցահանդես արվեստագետների համար ձևը:
harry_arzumanyan_04
«Որպեսզի թաղի բնակիչը հասնի որևէ ցուցասրահ, պիտի ճանապարհ անցնի, որից գուցե հրաժարվի, մնա իր տանը, կամ դա նայի հեռուստացույցով, համացանցի միջոցով:
Այս ամենը խզում է առաջացնում արվեստի, մշակույթի ու հասարակության միջև ու սա է պատճառը, որ արվեստագետն էլ է մեկուսանում հասարակությունից»,-ասաց Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ լուծումը կարող է լինել արվեստը բակ բերելը:
Ցուցադրված աշխատանքների հեղինակ Գարրի Արզումանյանի խոսքերով՝ վայրը պատահական չէր ընտրվել.
«Ինքս այստեղի բնակիչ եմ: Կենտրոնում գտնվող այս վայրին բնորոշ է ֆինանսական, աշխատանքային մրցավազքը, ինքս լինելով ֆինանսական ոլորտի մասնագետ, գիտեմ թե որքան է այդ մթնոլորտը հեռացնում մարդուն արվեստից: Արվեստը ցանկացած մարդու առողջության, հոգևոր ներդաշնակության համար կարող է մեծ ներդրում լինել, այդ պատճառով ցուցահանդեսը որոշեցինք անցկացնել հենց այս միջավայրում՝ շենքի բակում, բացօթյա, որպեսզի մարդիկ գոնե մի փոքր կտրվեն առօրյա մրցավազքից և առնչվեն արվեստի հետ, որը մշտապես գեղեցիկ է»,- ասաց Գարրի Արզումանյանը:
Բացօթյա ցուցահանդեսի այցելուներից Աստղիկն ասաց, որ ինքն այնպիսի մասնագիտություն է ընտրել, որը կապ չունի արվեստի հետ, այդ պատճառով նախընտրում է գալ այսպիսի վայրեր, որ հոգևոր պահանջը լրացնի:
Մեկ այլ այցելու՝ Նվարդի համոզմամբ այսպիսով արվեստը բացվում է քաղաքի առաջ, և քաղաքը դառնում է պատկերասրահ:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Գյումրու ՄԷԿ ՀԿ-ի կողմից՝ ԵՄ արևելյան գործընկերության Կովկասյան մշակութային ցանցեր ծրագրի շրջանակում:

Նյութը՝ hetq.am-ի։